15:06  ,  26 հուլիսի, 2019

«Բարսելոնան» սահմանել է Ֆիլիպե Կոուտինյոյի գինը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» սահմանել է 27-ամյա բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային գինը, որը կպահանջի նրա համար այս ամռանը, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական ակումբը մտադիր է ստանալ 100-120 միլիոն եվրո։ Անգլիական «Լիվերպուլին» «Բարսելոնան» վճարել էր 120 միլիոն եվրո, եւս 40 միլիոն պետք է բոնուս վճարի։

Կոուտինյոյի տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձը հիմա կարող են իրենց թույլ տալ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում