19:22  ,  25 հուլիսի, 2019

ԵԼ․ «Փյունիկը» Միրանյանի դուբլի շնորհիվ հաղթեց «Յաբլոնեցին» (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» Գյումրիում ընդունեց չեխական «Յաբլոնեցին»։

Ռուսաստանցի Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Արթուր Միրանյանը, որն արդեն 6-րդ րոպեին հրաշալի հարվածով բացեց հաշիվը, իսկ 30-րդ րոպեին կրկնապատկեց։ Երկրորդ խաղակեսում հյուրերը կարողացան մեկ գոլ խփել։

Պատասխան հանդիպումը Չեխիայում տեղի կունենա օգոստոսի 1-ին։

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Փյունիկ» (Հայաստան) - «Յաբլոնեց»  (Չեխիա)՝ 2։1

Արթուր Միրանյան, 6, 30 - Մարտին Դոլեժալ, 53

«Փյունիկ»․ Անդրիա Դրագոեւիչ, Արմեն Մանուչարյան, Կրիստի Մարկու, Մաքսիմ Ժեստոկով, Անտոնիո Ստանկով, Արտակ Եդիգարյան, Սերգեյ Շեւչուկ, Էրիկ Վարդանյան, Ստանիսլավ Եֆիմով, Արտյոմ Սիմոնյան (Ստեֆեն Ալֆրեդ, 66), Արթուր Միրանյան (Ալեքսանդր Գալիմով, 82)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում