09:16  ,  24 հուլիսի, 2019

«Բավարիայի» եւ «Աթլետիկոյի» հաղթանակներն ԱՄՆ-ում

Մյունխենի «Բավարիան» ու իտալական «Միլանը» ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում անցկացրել են International Champions Cup-ի հերթական հանդիպումը։ Նվազագույն հաշվով հաղթել են Գերմանիայի չեմպիոնները։ Միակ գոլն առաջին խաղակեսին ավելացրած երրորդ րոպեին խփել է կիսապաշտպան Լեոն Գորեցկան (տեսանյութ

«Բավարիան» այս ընկերական մրցաշարում 1։2 հաշվով պարտվել էր «Արսենալին», 3։1 հաշվով հաղթել «Ռեալին»։ «Միլանն» առաջին խաղն անցկացրեց։

Մադրիդի «Աթլետիկոն» Արլինգտոնում մրցեց մեքսիկական «Գվադալահարա Չիվասի» հետ։ Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեց իսպանական թիմը՝ 5։4։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում