12:10  ,  23 հուլիսի, 2019

Զիդան․ Բեյլը չխաղաց «Բավարիայի» դեմ, քանի որ չցանկացավ

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է, որ թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը հրաժարվել է մասնակցել Մյունխենի «Բավարիայի» դեմ հանդիպմանը։

«Բեյլը չխաղաց «Բավարիայի» դեմ, քանի որ չցանկացավ։ Նա ասաց, որի չի ցանկանում դուրս գալ խաղադաշտ, եթե ակումբը աշխատում է իր հեռանալու վրա։

Ես երբեք առանց հարգանքի չեմ խոսում ֆուտբոլիստների մասին, նրանք են ակումբի ամենակարեւոր օղակը։ Ես միշտ աջակցում եմ նրանց։ Ընդամենը հայտնել եմ իրողությունը, ասել եմ, որ ակումբը աշխատում է Բեյլի տրանսֆերի ուղղությամբ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

ԱՄՆ-ում տեղի ունեցած International Champions Cup-ի խաղում «Ռեալը» «Բավարիային» պարտվել էր 1։3 հաշվով։

Բեյլը 2013-ին է Լոնդոնի «Տոտեհեմից» 100 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ռեալ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում