Աշխարհի առաջին ռակետ, 32-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը 5-րդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոնի կոչումը։ Եզրափակիչում Ջոկովիչը հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն, 37-ամյա Ռոջեր Ֆեդերերին՝ 7։6 (7։5), 1։6, 7։6 (7։4), 4։6, 13։12 (7։3)։
Մրցաշարի պաշտոնական ալիքը ներկայացրել է եզրափակիչի լավագույն դրվագները։
Պայքարը տեւեց 4 ժամ 55 րոպե, ինչը տղամարդկանց մենախաղի եզրափակիչի տեւողության ռեկորդ է Ուիմբլդոնի պատմության մեջ։
Ջոկովիչը Ուիմբլդոնում հաղթել է նաեւ 2011, 2014, 2015, 2018 թվականներին եւ պաշտպանեց տիտղոսը։
Strap yourselves in...@HSBC_Sport Play of the Day is, of course, the longest rally in a #Wimbledon men's singles final... EVER! @DjokerNole | @rogerfederer pic.twitter.com/Mmb1qDqpCy
— Wimbledon (@Wimbledon) July 14, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում