Ջոկովիչ - Ֆեդերեր եզրափակիչի լավագույն դրվագները

00:15   15 հուլիսի, 2019

Աշխարհի առաջին ռակետ, 32-ամյա սերբ Նովակ Ջոկովիչը 5-րդ անգամ նվաճեց Ուիմբլդոնի մրցաշարի չեմպիոնի կոչումը։ Եզրափակիչում Ջոկովիչը հաղթեց աշխարհի երրորդ ռակետ, Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն, 37-ամյա Ռոջեր Ֆեդերերին՝  7։6 (7։5), 1։6, 7։6 (7։4), 4։6, 13։12 (7։3)։ 

Մրցաշարի պաշտոնական ալիքը ներկայացրել  է եզրափակիչի լավագույն դրվագները։

Պայքարը տեւեց 4 ժամ 55 րոպե, ինչը տղամարդկանց մենախաղի եզրափակիչի տեւողության ռեկորդ է Ուիմբլդոնի պատմության մեջ։ 

Ջոկովիչը Ուիմբլդոնում հաղթել է նաեւ 2011, 2014, 2015, 2018 թվականներին եւ պաշտպանեց տիտղոսը։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։