15:40  +04,  11 հուլիսի, 2019

«Բարսելոնան» վարկ չի վերցնի Գրիզմանի տրանսֆերի համար

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ վարկ վերցնել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբին որոշակի ժամանակ է անհրաժեշտ գործարքի ֆինանսավորման հետ կապված խնդիրները լուծելու համար։

27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը 120 միլիոն եվրո է։ Մադրիդյան ակումբը պահանջել է միանվագ վճարում։

«Աթլետիկոն» ֆուտբոլիստից պահանջել է միանալ թիմին եւ մասնակցել մարզումներին, սակայն Գրիզմանը հրաժարվել է։ Նրան սպառնում է խոշոր տուգանք։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով