15:40 11 հուլիսի, 2019«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ վարկ վերցնել Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի համար, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Կատալոնական ակումբին որոշակի ժամանակ է անհրաժեշտ գործարքի ֆինանսավորման հետ կապված խնդիրները լուծելու համար։
27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը 120 միլիոն եվրո է։ Մադրիդյան ակումբը պահանջել է միանվագ վճարում։
«Աթլետիկոն» ֆուտբոլիստից պահանջել է միանալ թիմին եւ մասնակցել մարզումներին, սակայն Գրիզմանը հրաժարվել է։ Նրան սպառնում է խոշոր տուգանք։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.