12:47  ,  11 հուլիսի, 2019

«Ռեալը» Զիդանի հորդորով հրաժարվել է Նեյմարին ձեռք բերելու մտադրությունից

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հորդորով հրաժարվել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու մտադրությունից, հաղորդում է իսպանական AS-ը։

Զինեդին Զիդանը չի ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին։

Ավելի վաղ նշվել էր, որ Նեյմարը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի տրանսֆերային նպատակների ցանկում է։

Անցած մրցաշրջանում Նեյմարը 28 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ում, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերի գինը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ