12:47 11 հուլիսի, 2019Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հորդորով հրաժարվել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու մտադրությունից, հաղորդում է իսպանական AS-ը։
Զինեդին Զիդանը չի ցանկանում իր ղեկավարած թիմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին։
Ավելի վաղ նշվել էր, որ Նեյմարը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի տրանսֆերային նպատակների ցանկում է։
Անցած մրցաշրջանում Նեյմարը 28 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ում, խփել 23 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Նեյմարի տրանսֆերի գինը գնահատում է 180 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.