23:05  +04,  10 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․Նադալն ու Ֆեդերերը կհանդիպեն կիսաեզրափակիչում

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը 2 ժամ 9 րոպեում առավելության հասավ ամերիկացի Սեմ Քուերիի նկատմամբ՝ 7:5, 6:2, 6:2։

Եզրափակիչի ուղեգրի համար Նադալը կմրցի Ուիմբլդոնի 8-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերի հետ։ Շվեյցարացի թենիսիստը 4:6, 6:1, 6:4, 6:4 հաշվով հաղթել էր ճապոնացի Կեյ Նիսիկորիին։

Ֆեդերեր - Նադալ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 12-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 14։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ