23:40  ,  10 հուլիսի, 2019

«Բարսելոնան» մտադիր չէ 200 միլիոն եվրոյից շատ վճարել Նեյմարի համար

«Բարսելոնան» մտադիր չէ ՊՍԺ-ի 27-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար 200 միլիոն եվրոյից ավելի վճարել, գրում է իսպանական Marca-ն։

Կատալոնական ակումբը չի շտապում եւ սպասում է ֆուտբոլիստի եւ ՊՍԺ-ի հարաբերությունների սրմանը։ Եթե Նեյմարը հուլիսի 15-ին չմիանա փարիզյան ակումբին, ապա ՊՍԺ-ն ստիպված կլինի նվազեցնել նրա տրանսֆերային գինը, քանի որ ֆրանսիական թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի ցանկանա աշխատել հեռանալու մտադրություն ունեցող ֆուտբոլիստի հետ։ Գերմանացի մասնագետն անցած մրցաշրջանում էլ մի քանի անգամ դժգոհություն է հայտնել թիմի աստղերի վարքի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2017-ին Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 222 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում