15:19  ,  10 հուլիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» 4 միլիոն ֆունտ ստերլինգով գնել է 16-ամյա ֆուտբոլիստի

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 4 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք է բերել «Վեստ Բրոմվիչի» 16-ամյա հարձակվող Մորգան Ռոջերսին, հաղորդում է telegraph.co.uk-ը։ Ֆուտբոլիստը բուժզննում է անցել մանչեսթերյան ակումբում, սակայն կողմերը պայմանագիրը կկնքեն 17 օր հետո, երբ Ռոջերսը կդառնա 17 տարեկան։

Ռոջերսի տրանսֆերը տեղի է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնի նախաձեռնությամբ։

Ռոջերսը Անգլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականում անցկացրել է 15 հանդիպում, խփել 9 գոլ։

«Վեստ Բրոմվիչի» գլխավոր թիմում նորամուտը նշել է այս տարվա փետրվարին՝ փոխարինման դուրս գալով «Բրայթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում