15:19 10 հուլիսի, 2019Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 4 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք է բերել «Վեստ Բրոմվիչի» 16-ամյա հարձակվող Մորգան Ռոջերսին, հաղորդում է telegraph.co.uk-ը։ Ֆուտբոլիստը բուժզննում է անցել մանչեսթերյան ակումբում, սակայն կողմերը պայմանագիրը կկնքեն 17 օր հետո, երբ Ռոջերսը կդառնա 17 տարեկան։
Ռոջերսի տրանսֆերը տեղի է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիսթայնի նախաձեռնությամբ։
Ռոջերսը Անգլիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականում անցկացրել է 15 հանդիպում, խփել 9 գոլ։
«Վեստ Բրոմվիչի» գլխավոր թիմում նորամուտը նշել է այս տարվա փետրվարին՝ փոխարինման դուրս գալով «Բրայթոնի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության խաղում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.