09:42  ,  10 հուլիսի, 2019

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նորամուտն է նշել «Այաչոյում»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն առաջին հանդիպումն է անցկացրել ֆրանսիական «Այաչոյում»։

24-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում մասնակցել է ֆրանսիական «Պո» թիմի հետ ընկերական խաղին։ «Այաչոն» պարտվել է 1։2 հաշվով։ Անդոնյանն անցկացրել է առաջին խաղակեսը։

Նա փորձաշրջան է անցնում Կորսիկան ներկայացնող թիմում, որը հանդես է գալիս երկրորդ լիգայում։

Հիշեցնենք, որ Գաել Անդոնյանը 2015 թվականին է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում: Նախորդ տարի նա փորձաշրջան էր անցել անգլիական «Սանդերլենդի» երիտասարդական թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում