18:29  ,  9 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Սերենա Ուիլյամսը կիսաեզրափակիչում է

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ 37-ամյա ամերիկացի մարզուհին խնդիրներ չունեցավ 29-ամյա Էլիսոն Ռիսկեի հետ պայքարում։ 10-րդ ռակետն առավելության հասավ 6։4, 4։6, 6։3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 3 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը կմրցի չեխ Բարբորա Ստրիցովայի եւ բրիտանացի Յոհաննա Կոնտայի դիմակայության հաղթողի հետ։

Անցած տարվա եզրափակիչում Ուիլյամսը 3։6, 3։6 հաշվով պարտվել է գերմանացի Անժելիկա Կերբերին։

Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց նաեւ աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպը։ Ռումինացի թենիսիստուհին 7։6 (7։4), 6։1 հաշվով հաղթեց չինացի Չժան Շուային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում