20:10  ,  9 հուլիսի, 2019

Սերենա Ուիլյամս․ Ռոջեր Ֆեդերերը նման է բալետի պարողի

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է, որ շարունակում է հիանալ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի խաղով։

«Ինձ զարմացնում է Ֆեդերերը, որը բոլոր հանդիպումներում ցուցադրում է գերազանց խաղ, բոլորին մոգություն է պարգեւում կորտում։ Նրա ձեռքերը շատ արագ են եւ տեխնիկապես պատաստ, գեղեցիկ են շարժվում, բայց շատ ուժեղ են։ Ֆեդերերն իր ամբողջ հզորությամբ նման է բալետի պարողի։ Տպավորություն է, որ նա ջանք չի գործադրում, դա անհավանական է»,- Սերենա Ուիլյամսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում