18-ամյա ամերիկացի Սթիվեն Դոմալեւսկին դատավարությունում հաղթել է բեյսբոլի Little League Baseball լիգայի եւ բեյսբոլի գույք արտադրող Louisville Slugger ընկերությունը: 2006-ին բեյսբոլի խաղի ժամանակ ստացած վնասվածքի համար Դոմալեւսկին կստանա 14,5 միլիոն դոլար փոխհատուցում:
Այն ժամանակ կրծքին ստացած գնդակի հարվածի հետեւանքով Դոմալեւսկու սիրտը մի քանի րոպե կանգնել էր: 15-20 րոպե նրա ուղեղը մնացել էր առանց թթվածնի: Դոմալեւսկին դարձել է հաշմանդամ:
Փաստաբաններն ապացուցել են, որ միջադեպի պատճառը բեյսբոլի երկաթե զարկիչներն են: Դրանով կատարած հարվածից հետո գնդակն ավելի արագ է սլանում, քան փայտե զարկիչով կատարած հարվածի արդյունքում, հաղորդում է patch.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

10:46 , 4 նոյեմբերի
10:03 , 4 նոյեմբերի
09:36 , 4 նոյեմբերի
09:07 , 4 նոյեմբերի
01:54 , 4 նոյեմբերի
23:43 , 3 նոյեմբերի
22:46 , 3 նոյեմբերի
22:12 , 3 նոյեմբերի
21:43 , 3 նոյեմբերի
21:12 , 3 նոյեմբերի