11:34 25 օգոստոսի, 201218-ամյա ամերիկացի Սթիվեն Դոմալեւսկին դատավարությունում հաղթել է բեյսբոլի Little League Baseball լիգայի եւ բեյսբոլի գույք արտադրող Louisville Slugger ընկերությունը: 2006-ին բեյսբոլի խաղի ժամանակ ստացած վնասվածքի համար Դոմալեւսկին կստանա 14,5 միլիոն դոլար փոխհատուցում:
Այն ժամանակ կրծքին ստացած գնդակի հարվածի հետեւանքով Դոմալեւսկու սիրտը մի քանի րոպե կանգնել էր: 15-20 րոպե նրա ուղեղը մնացել էր առանց թթվածնի: Դոմալեւսկին դարձել է հաշմանդամ:
Փաստաբաններն ապացուցել են, որ միջադեպի պատճառը բեյսբոլի երկաթե զարկիչներն են: Դրանով կատարած հարվածից հետո գնդակն ավելի արագ է սլանում, քան փայտե զարկիչով կատարած հարվածի արդյունքում, հաղորդում է patch.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.