09:42  ,  4 հուլիսի, 2019

Մարսելոն որոշել է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն որոշել է փոխել ակումբը։ 31-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի ղեկավարությանը խնդրել է չխանգարել իր տրանսֆերին, հաղորդում է Sport.es-ը։

Մարսելոյի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, Լոնդոնի «Արսենալը», «Յուվենտուսն» ու «Միլանը»։

Մարսելոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված  է մինչեւ 2022 թվականը։  Նա 2007 թվականից է հանդես գալիս մադրիդյան ակումբում: Նրա տրանսֆերը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում