17:08  ,  3 հուլիսի, 2019

Ուիմբլդոն․ Գասպարյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից Սվիտոլինայի հետ մրցախաղի երկրորդ սեթում

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը մրցեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ, սակայն մկանային վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտին հասցնել խաղը՝ հրաժարվելով պայքարից երկրորդ սեթում՝ 7։5, 5։6 հաշվի ժամանակ Սվիտոլինայի օգտին։

5։5 հաշվի ժամանակ Գասպարյանը ոտքի մկանների ցավ է զգացել, մի քանի րոպե չի կարողացել կանգնել, սակայն օգնություն ստանալուց հետո վերսկսել է պայքարը։ Հաջորդ գեյմում նա ստիպված է եղել հրաժարվել պայքարից։

Ուիմբլդոնում 8-րդ համարը ստացած Սվիտոլինան երրորդ շրջանում կմրցի հույն Մարիա Սակարիի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում