17:08 3 հուլիսի, 2019Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը մրցեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ, սակայն մկանային վնասվածքի պատճառով չկարողացավ ավարտին հասցնել խաղը՝ հրաժարվելով պայքարից երկրորդ սեթում՝ 7։5, 5։6 հաշվի ժամանակ Սվիտոլինայի օգտին։
5։5 հաշվի ժամանակ Գասպարյանը ոտքի մկանների ցավ է զգացել, մի քանի րոպե չի կարողացել կանգնել, սակայն օգնություն ստանալուց հետո վերսկսել է պայքարը։ Հաջորդ գեյմում նա ստիպված է եղել հրաժարվել պայքարից։
Ուիմբլդոնում 8-րդ համարը ստացած Սվիտոլինան երրորդ շրջանում կմրցի հույն Մարիա Սակարիի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.