16:32  ,  1 հուլիսի, 2019

Եվրոպական խաղերի չեմպիոնների դիմավորումը «Զվարթնոցում» (Live)

«Զվարթնոցում» դիմավորում են Եվրոպական խաղերի հայ չեմպիոններին։ NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում։

Մինսկում անցկացված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակությունը նվաճեց 5 ոսկե, 3-ական արծաթե ու բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 11-րդ տեղը։

Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեցին բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ)։ Բռնցքամարտի համար այս մրցաշարը նաեւ Եվրոպայի առաջնություն էր։

Ոսկե մեդալներ նվաճեցին նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ) եւ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ):

Արծաթե մեդալներ նվաճեցին սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ) եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ)։

Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ) եւ սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) գրավեցին երրորդ տեղը։

Մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց Ռուսաստանը՝ 109 մեդալ (44 ոսկե, 23 արծաթե, 42 բրոնզե):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում