Ֆուտբոլի Անգլիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի պաշտպան Աարոն Վան-Բիսական «Քրիսթալ Փելասից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։
Sky Sports-ի տվյալներով, 21-ամյա ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 45 միլիոն ֆունտ ստերլինգ, նախատեսված է նաեւ 5 միլիոն ֆունտ ստերլինգի հնարավոր բոնուս։
Վան-Բիսական «Քրիսթալ Փելասի» սան է։ Անգլիայի Պրեմյեր լիգայում նորամուտը նշել է 2018թ․ փետրվարին։ Անգլիայի անցած առաջնությունում մասնակցել է 35 հանդիպման, կատարել է 3 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում