15:41 29 հունիսի, 2019Ֆուտբոլի Անգլիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի պաշտպան Աարոն Վան-Բիսական «Քրիսթալ Փելասից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր։
Sky Sports-ի տվյալներով, 21-ամյա ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 45 միլիոն ֆունտ ստերլինգ, նախատեսված է նաեւ 5 միլիոն ֆունտ ստերլինգի հնարավոր բոնուս։
Վան-Բիսական «Քրիսթալ Փելասի» սան է։ Անգլիայի Պրեմյեր լիգայում նորամուտը նշել է 2018թ․ փետրվարին։ Անգլիայի անցած առաջնությունում մասնակցել է 35 հանդիպման, կատարել է 3 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.