17:02  ,  26 հունիսի, 2019

«Արսենալը» ցանկանում է վաճառել Մխիթարյանին եւ ձեռք բերել Զահային

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է այս ամռանը վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» կոտդիվուարցի կիսապատպան Վիլֆրիդ Զահային։

26-ամյա ֆուտբոլիստի համար «Քրիսթալ Փելասը» ակնկալում է 80 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է thetimes.co.uk-ը։ Նրա աշխատավարձը շաբաթական 130 հազար ֆունտ է, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։ Զահան նախկինում հայտարարել է, որ «Արսենալի» ֆանատ է։

Բրիտանական մամուլը նաեւ գրում է, որ 30-ամյա Մխիթարյանի տրանսֆերի համար գրավիչ առաջարկ դեռ չի եղել։ Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է հայ կիսապաշտպանին վերադարձնելու տարբերակով:

Մխիթարյանը 2018-ի հունվարին է միացել «Արսենալին», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39  հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ:

Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում