17:02 26 հունիսի, 2019Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է այս ամռանը վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» կոտդիվուարցի կիսապատպան Վիլֆրիդ Զահային։
26-ամյա ֆուտբոլիստի համար «Քրիսթալ Փելասը» ակնկալում է 80 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է thetimes.co.uk-ը։ Նրա աշխատավարձը շաբաթական 130 հազար ֆունտ է, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։ Զահան նախկինում հայտարարել է, որ «Արսենալի» ֆանատ է։
Բրիտանական մամուլը նաեւ գրում է, որ 30-ամյա Մխիթարյանի տրանսֆերի համար գրավիչ առաջարկ դեռ չի եղել։ Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է հայ կիսապաշտպանին վերադարձնելու տարբերակով:
Մխիթարյանը 2018-ի հունվարին է միացել «Արսենալին», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39 հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ:
Կարիերայի ընթացքում Մխիթարյանը հանդես է եկել նաեւ Երեւանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013) եւ Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.