10:20  +04,  22 հունիսի, 2019

Ռոման Բերեզովսկին՝ «Սոչի» տեղափոխվելու եւ Հայաստանի հավաքականի հունիսյան հաղթանակների մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին հունիսի 20-ին հեռացել էր Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբից եւ միացել Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած «Սոչիին»։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահը պատմեց այս տեղափոխության մասին, անդրադարձավ նաեւ ազգային թիմի հունիսյան հաղթանակներին։

«Առաջարկ եղավ «Սոչի» ֆուտբոլային ակումբից, եւ ես այն ընդունեցի գրեթե առանց երկմտելու։ Սա հնարավորություն է աշխատել Պրեմյեր լիգայում։ Մեծ դեր խաղաց նաեւ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի գործոնը։ Նրա հետ հանդես ենք եկել Մոսկվայի «Դինամոյի» կազմում։

Վստահ եմ, որ «Սոչին» երկարաժամկետ նախագիծ է, ակումբն ունի զարգանալու լավ հեռանկար։ Սոչիում հիմա հրաշալի մարզական ենթակառուցվածք է։ Չեմ կարծում, որ թիմը մեկ տարով է Պրեմյեր լիգայում։

Ինչ վերաբերում Հայաստանի հավաքականին, ապա ցանկանում եմ ասել, որ գերազանց հանդիպումներ անցկացրեցինք։ Լիխտենշտեյնի եւ Հունաստանի նկատմամբ հաղթանակները բոլորիս հաղորդեցին վստահություն, ուրախացրին երկրպագուներին։ Եթե կարողանանք առաջիկա երկու հանդիպումներում էլ դրական արդյունքի հասնել, վաստակել գոնե 4 միավոր, ապա կարծում եմ՝ կկարողանանք պայքարել Եվրո-2020-ի ուղեգրի համար»,- նշեց Ռոման Բերեզովսկին։

Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին հաղթել է 3։0, Հունաստանին՝ 3։2 հաշվով։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանը կընդունի Իտալիային, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա-Հերցեգովինային։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով





  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ