15:43  ,  21 հունիսի, 2019

Պետր Չեխը վերադարձավ «Չելսի»

«Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը վերադարձել է լոնդոնյան ակումբ՝ նշանակվելով տեխնիկական խորհրդականի պաշտոնում։ Չեխը ղեկավարությանը կներկայացնի ֆուտբոլային հարցերով եւ երիտասարդական ու գլխավոր թիմերի միջեւ գործակցությանը վերաբերող խորհուրդներ։ 

Չեխը «Չելսիում» խաղացել է 2004-2015 թվականներին՝ նվաճելով 15 տիտղոս։ Նա Անգլիայի քառակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Կարիերայի վերջին տարիները չեխ ֆուտբոլիստն անցկացրեց Լոնդոնի «Արսենալում»։

View this post on Instagram

A post shared by Petr Cech (@petrcech) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում