18:43  +04,  20 հունիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 112 միլիոն եվրո է հատկացրել ամառային տրանսֆերներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին 112 միլիոն եվրո է  տրամադրել ամառային տրանսֆերների համար։

Ֆուտբոլիստների վաճառքից ստացված գումարը եւս կհատակացի տրանսֆերներին, հաղորդում է ESPN-ը։ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն լքել են Անտոնիո Վալենսիան, Անդեր Էրերան և Ջեյմս Ուիլսոնը։

Սպասվում է, որ անգլիական ակումբը կվաճառի Ռոմելու Լուկակուին, Պոլ Պոգբային և Դավիդ Դե Խեային։

Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լեսթերի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրի ծառայություններով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: