07:35  ,  18 հունիսի, 2019

Ամերիկայի Գավաթ․ Չիլիի հավաքականը շանս չտվեց ճապոնացիներին (տեսանյութ)

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության առաջին տուրում հանդիպել են C խմբում ընդգրկված հրավիրյալ Ճապոնիայի հավաքականն ու չիլիացիները, որոնք առավելության են հասել 4։0 հաշվով։

Դուբլի հեղինակ է դարձել մեքսիկական «Տիգրեսում» հանդես եկող հարձակվող Էդուարդո Վարգասը։ Աչքի են ընկել նաեւ իտալական «Բոլոնիայի» կիսապաշտպան Էրիկ Պուլգարը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

78-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվել է Չիլիի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը։

C խմբում 3-ական միավոր ունեն Չիլիի եւ Ուրուգվայի հավաքականները։

Հունիսի 22-ին Չիլին կխաղա Էկվադորի, Ուրուգվայը՝ Ճապոնիայի հետ։

Ամերիկայի Գավաթ, C խումբ, առաջին տուր

Ճապոնիա - Չիլի՝ 0։4 (տեսանյութ)

Էրիկ Պուլգար, 41, Էդուարդո Վարգաս, 54, 83, Ալեքսիս Սանչես, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում