10:24  ,  17 հունիսի, 2019

Դանի Ալվես․ Նեյմարի բացակայությունը չի թուլացրել Բրազիլիայի հավաքականը

Նեյմարի բացակայությունը չի թուլացրել Բրազիլիայի հավաքականը, հայտարարել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը՝ խոսելով Ամերիկայի գավաթի խաղարկությունում առանց Նեյմարի հանդես գալու փաստի մասին։ ՊՍԺ-ի հարձակվողը վնասվածք էր ստացել մրցաշարի մեկնարկից առաջ։

«Մենք պետք է ապացուցենք, որ արժանի ենք ազգային հավաքականի խաղաշապիկ հագնելուն, անկախ այն հանգամանքից Նեյմարը խաղում է, թե չի խաղում։ Մենք պետք է ապացուցենք դա, քանի որ ներկայացնում ենք պատմական հավաքական, որը հարգանք է վայելում ամբողջ աշխարհում։ Իհարկե, Նեյմարի նման խաղացողը որոշակիորեն ուժեղացնում է, թիմը, բայց նրա բացակայությունը մեր հավաքականը չի թուլացրել այս մրցաշարում»,- Դանի Ալվեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Բրազիլիայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության մեկնարկային խաղում 3։0 հաշվով հաղթել էր Բոլիվիայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English