07:44  ,  17 հունիսի, 2019

Ամերիկայի Գավաթ․ Սուարեսի եւ Կավանիի գոլերը նպաստեցին Ուրուգվայի տպավորիչ հաղթանակին

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Ուրուգվայի հավաքականը։ Օսկար Տաբարեսի գլխավորած թիմը 4։0 հաշվով առավելության հասավ Էկվադորի հավաքականի նկատմամբ։

Աչքի ընկան Նիկոլաս Լոդեյրոն, Էդինսոն Կավանին եւ Լուիս Սուարեսը։ Էկվադորցիների պաշտպան Արտուրո Մինան գրավեց սեփական դարպասը։ Արդեն 23-րդ րոպեից Էկվադորի թիմը 10 ֆուտբոլիստներով էր։ Հեռացվեց կիսապաշտպան Խոսե Կինտերոսը։

Ամերիկայի Գավաթ, C խումբ, առաջին տուր

Ուրուգվայ - Էկվադոր՝ 4։0 (տեսանյութ)

Նիկոլաս Լոդեյրո, 6, Էդինսոն Կավանի, 33, Լուիս Սուարես, 44, Արտուրո Մինա, 78, ինքնագոլ

Հեռացում՝ Խոսե Կինտերոս (Էկվադոր)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում