11:45  ,  13 հունիսի, 2019

37-ամյա Իբրահիմովիչը՝ ՄԼՍ-ի պատմության մեջ ամենաբարձր վարձատրությամբ խաղացող

«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձավ հյուսիսամերիկյան ՄԼՍ-ի պատմության մեջ ամենաբարձր վարձատրությամբ խաղացող։ 37-ամյա շվեդ ֆուտբոլիստը որոշել է եւս մեկ տարի անցկացրել լոսանջելեսյան ակումբում։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 7,2 միլիոն դոլար, հաղորդում է ESPN-ը։

Նախորդ ռեկորդները պատկանում էին «Տորոնտոյի» նախկին հարձակվող Սեբաստիան Ջովինկոյին՝ 7,1 միլիոն դոլար, եւ «Օռլանդոյի» նախկին խաղացող, բրազիլացի Կակային՝ 7,1 միլիոն։

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 12 հանդիպման, խփել 11 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում