21:01  ,  9 հունիսի, 2019

ԵԱ․ Մհեր Մարկոսյանը՝ փոխչեմպիոն

Իսպանիայում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց չորրորդ մեդալը՝ արծաթե։

86 կգ քաշային կարգի եզրափակիչում Մհեր Մարկոսյանը գոտեմարտեց վրացի Միրիանի Մայսուրաձեի հետ եւ պարտվեց 2։3 հաշվով։

Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հրաչյա Մարգարյանը գոտեմարտեց ուկրաինացի Օլեքսանդր Եվսիենկոյի հետ եւ առավելության հասավ 11։0 հաշվով։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել 70 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը, որի մրցակիցը չի ներկայացել գոտեմարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս