19:55  ,  9 հունիսի, 2019

Ազգերի լիգա․ Անգլիան՝ բրոնզե մեդալակիր

Պորտուգալիայում ավարտին մոտեցող ՈւԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարում տեղի ունեցավ երրորդ տեղի համար հանդիպումը։ Մրցեցին կիսաեզրափակիչում պարտություն կրած Շվեյցարիայի եւ Անգլիայի հավաքականները։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։ Հետխաղյա 11 մետրանոցներով 6։5 հաշվով հաղթեց Անգլիան։

Նշենք, որ անգլիացիների դարպասապահ Պիկֆորդը եւս իրացրեց հարված եւ գրավեց շվեյցարացիների դարպասը, իսկ հետո սեյվ կատարեց՝ մեդալ պարգեւելով Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմին։

Հունիսի 9-ին կայանալիք եզրափակիչում Ազգերի լիգայի առաջին գավաթակրի տիտղոսը կվիճարկեն Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Ազգերի լիգա, երրորդ տեղի համար խաղ

Շվեյցարիա - Անգլիա՝ 0:0 (0:0, 11մ՝ 5։6), (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում