14:36  ,  6 հունիսի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Լիխտենշտեյն խաղի մրցավարը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարի Բուլղարիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Պոպովի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։  

Օգնականներն են Գեորգի Տոդորովը և Իվո Կոլեևը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Իվայլո Ստոյանովը: Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Լենարտ Վեստերվոլը Շվեդիայից, իսկ ՈւԵՖԱ-ի տեսուչն է Սալուստիա Չատո Կիպրեսը Անդորրայից:

Հունիսի 8-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով