10:45  ,  6 հունիսի, 2019

41-ամյա Բուֆոնը դեռ մտադիր չէ ավարտել կարիերան

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից հեռացած 41-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դեռ մտադրություն չունի ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։ Այդ մասին հայտնել է խաղացող գործակալ Սիլվանո Մարտինան։

«Ջիջին հանդիպում էր ունեցել ՊՍԺ-ի ղեկավարության հետ եւ ընդհանուր համաձայնություն էր եղել, որ լավագույն որոշումը կլինի հեռանալը։ Բայց Բուֆոնը դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին։ Նա մի քանի օր կանցկացնի ընտանիքի հետ եւ որոշում կընդունի ապագայի վերաբերյալ։

ՊՍԺ-ից նրա հեռանալուց հետո ես բազմաթիվ զանգեր եմ ունեցել տարբեր առաջարկներով։ Բուֆոնը դեռ որոշում չունի։ Իհարկե, հաճելի է զգալ այսպիսի հետաքրքրություն»,- գործակալի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ավարտված մրցաշրջանում Բուֆոնը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 25 հանդիպման, բաց թողել նույնքան գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում