21:20  ,  4 հունիսի, 2019

Ֆեդերերը 7 տարի անց դարձյալ «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչում է եւ կխաղա Նադալի հետ

37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը չորս սեթում առավելության հասավ շվեյցարացի Սթեն Վավրինկայի նկատմամբ (7:6, 4:6, 7:6, 6:4) եւ դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ «Ռոլան Գարոսում» Ֆեդերերը նախորդ անգամ կիսաեզրափակիչ էր հասել 2012 թվականին։

Եզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը պաշտպանում է անցած տարի նվաճած տիտղոսը։

Նադալը քառորդ եզրափակիչում 6։1, 6։1, 6։3 հաշվով հաղթեց ճապոնացի Կեի Նիսիկորիին։

Ֆեդերերն ու Նադալը կհանդիպեն 39-րդ անգամ։ Անձնական հանդիպումներում 23։15 հաշվով առավելություն ունի Նադալը։ «Ռոլան Գարոսում» Նադալը Ֆեդերերին չորս անգամ հաղթել է եզրափակիչում, մեկ անգամ՝ կիսաեզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով