12:09  ,  3 հունիսի, 2019

Մոտ 800 հազար մարդ է մասնակցել «Լիվերպուլի» չեմպիոնական շքերթին

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» չեմպիոնական շքերթին մասնակցել է մոտ 800 հազար լիվերպուլցի՝ քաղաքի գրեթե ամբողջ բնակչությունը։ Մոտ 5 ժամ տեւած շքեղ միջոցառումն ավարտվել է հրավառությամբ։

Հունիսի 3-ին «Լիվերպուլը» նշում է հիմնադրման 127-րդ տարեդարձը։

Հիշեցնենք, որ Մադրիդում տեղի ունեցած եզրափակիչում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 2։0 հաշվով պարտության մատնեց Լոնդոնի «Տոտենհեմին»։

Գերմանացի մասնագետն առաջին տիտղոսը նվաճեց անգլիական ակումբում չորս տարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում