Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալու մասին հայտարարած ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ցանկանում են տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նրանք մեծ ցանկություն ունեն խաղալ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ։
Կատալոնական ակումբի ղեկավարությունն առայժմ նախաձեռնություն չի ցուցաբերում։ Նեյմարին վերադարձնելու մասին «Բարսելոնան կարող է մտածել միյան բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին վաճառելուց հետո։
Նեյմարի տրանսֆերը հիմա գնահատվում է 180 միլիոն եվրո։ Գրիզմանի տրանսֆերի գինը հուլիսի 1-ից պայմանագրով նախատեսված է 120 միլիո եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում