01:46  ,  30 մայիսի, 2019

Օլիվյե Ժիրուն՝ Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն 11 գոլով դարձավ Եվրոպայի լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու։

«Արսենալի» դեմ եզրափակիչում խփած գոլի շնորհիվ 32-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն առաջ անցավ 10-ական գոլ խփած Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչից եւ իսպանացի «Սեւիլիայի» ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Եդերից։

Հիշեցնեք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Չելսին» հաղթել է 4։1 հաշվով, Ժիրուն բացել էր հանդիպման հաշիվը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով