10:32  ,  23 օգոստոսի, 2012

Կրոյֆ. Մոուրինյոն պարզապես շեղված է

Ժոզե Մոուրինյոն երբեք չի հասկացել եւ չի էլ հասկանա, որ «Բարսելոնան» ավելի է, քան ակումբ, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ եւ մարզիչ Յոհան Կրոյֆը:

«Մոուրինյոն ոչնչի չի հասել որպես ֆուտբոլիստ, իսկ հիմա փորձում է հաջողություններ գրանցել մարզչական կարիերայում: Ֆուտբոլիստներին չեն գնում, նրանց դաստիարակում են: Նա երբեք չի հասկացել եւ չի էլ հասկանա, որ «Բարսելոնան» ավելի է, քան ակումբ: Դա կյանք է, պայքար ու նոր փիլիսոփայություն»,- նշել է լեգենդար հոլանդացին:

Կորյֆն անդրադարձել է նաեւ Մոուրինյոյի՝ «ես հատուկ չեմ, ես միակն եմ» հայտարարությունը:

«Այո, Մոուրինյոն միակն է: Նա միակ շեղվածն է, որը կարող էր նման հայտարարություն անել: Նրան պետք է զսպաշապիկ հագցնել»,- Կրոյֆի խոսքը փոխանցում է AS.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում