Երեւանում երրորդ տարին անընդմեջ անցկացվեց լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար:
Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցում տեղի ունեցած մրցաշարին մասնակցեցին լրագրողական 6 թիմեր: Հանդես եկան Ռուսաստանի (2 թիմ՝ Մոսկվա եւ Բրյանսկ), Լիտվիայի եւ Վրաստանի թիմերը, իսկ Հայաստանը ներկայացնում էին լրագրողների հավաքականն ու Գյումրիի լրագրողների թիմը:
Երեւանյան մրցաշարին առաջին անգամ մասնակցեց «Матч ТВ»-ի թիմը, որի կազմում հանդես են գալիս հայտնի մարզական հեռուստամեկնաբաններ՝ մեր հայրենակից Նոբել Առուստամյանի գլխավորությամբ։
Լրագրողների Հայաստանի հավաքականը 5 խաղում տարավ 3 հաղթանակ, կրեց 2 պարտություն եւ 9 միավորով գրավեց երրորդ տեղը: 100 տոկոսանոց ցուցանիշով մրցաշարի հաղթող դարձավ Բրյանսկի թիմը, իսկ Լիտվիայի լրագրողները 12 միավորով զբաղեցրին երկրորդ տեղը:
Երկրորդ խաղի վերջնամասում լրագրողների Հայաստանի հավաքականի առաջատարներից Վլադիմիր Հովհաննիսյանը ստացավ ծանր վնասվածք, ինչից հետո հայ լրագրողները չկարողացավ հոգեբանորեն վերականգնվել եւ կրեցին 2 պարտություն:
Հանդիպումները մեկ օրում անցկացվեցին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում՝ զուգահեռաբար 3 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցեցին իրար հետ: Հանդիպման տեւողությունը 20 րոպե էր՝ յուրաքանչյուր խաղից հետո 10 րոպե ընդմիջումով:
Միջոցառման հովանավորներն էին Gold's Gym մարզասրահների ցանցը եւ «Աջարաբեթ» ընկերությունը, կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:46 , 13 սեպտեմբերի
21:55 , 13 սեպտեմբերի
21:34 , 13 սեպտեմբերի
21:24 , 13 սեպտեմբերի 
20:56 , 13 սեպտեմբերի 
20:19 , 13 սեպտեմբերի
19:26 , 13 սեպտեմբերի
19:12 , 13 սեպտեմբերի
19:03 , 13 սեպտեմբերի
18:54 , 13 սեպտեմբերի