00:54  ,  26 մայիսի, 2019

«Բարսելոնան» ձախողվեց, «Վալենսիան»՝ գավաթակիր (տեսանյութ)

«Վալենսիան» 11 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճեց ֆուտբոլի Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում «Վալենսիան» մրցեց չեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Իսպանացի Մարսելիոն Գարսիա Տորալի գլխավորած թիմը երկու գոլը խփեց արդեն առաջին խաղակեսում։ Աչքի ընկան հարձակվողներ, ֆրանսիացի Կեւին Գամեյրոն ու իսպանացի Ռոդրիգոն։

Վերջնամասում կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը չկարողացավ։

«Վալենսիան» 8-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։

Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 1:2 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 73 - Կեւին Գամեյրո, 21, Ռոդրիգո, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում