00:54 26 մայիսի, 2019«Վալենսիան» 11 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճեց ֆուտբոլի Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում «Վալենսիան» մրցեց չեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Իսպանացի Մարսելիոն Գարսիա Տորալի գլխավորած թիմը երկու գոլը խփեց արդեն առաջին խաղակեսում։ Աչքի ընկան հարձակվողներ, ֆրանսիացի Կեւին Գամեյրոն ու իսպանացի Ռոդրիգոն։
Վերջնամասում կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը չկարողացավ։
«Վալենսիան» 8-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։
Իսպանիայի Գավաթ, եզրափակիչ
«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 1:2 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 73 - Կեւին Գամեյրո, 21, Ռոդրիգո, 33
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.