14:11  +04,  25 մայիսի, 2019

ՈւԵՖԱ նախագահ․ Եթե տեղի տանք Մխիթարյանի հետ կապված իրավիճակում, ապագայում ոչինչ չենք կարողանա կազմակերպել

ՈւԵՖԱ-ի սլովենացի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Արսենալը» ֆուտբոլիստի եւ նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո որոշել էր չհայտավորել Մխիթարյանին Լոնդոնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում։

«Մխիթարյանի որոշումն է չմեկնել Բաքու։ Եթե մենք տեղի տանք այս իրավիճակում, ապա ոչինչ չենք կարողանա կազմակերպել ապագայում»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է գերմանական Spiegel-ը։

Եվրոպայի լիգայի ավարտվող մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 11 հանդիպման, կատարել երեք գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ