09:09  ,  24 մայիսի, 2019

#Corner. Մխիթարյանը չի մեկնի Բաքու, Բերեզովսկու մեկնաբանությունը, Բեգլարյանի նորամուտն ու հարցազրույցը

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 33-րդ թողարկումը՝ հայկական եւ միջազգային ֆուտբոլի կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Լոնդոնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում։ Ֆուտբոլային աշխարհը վրդովված է, որ հայ ֆուտբոլիստը ստիպված է լինելու բաց թողնել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ, շատերը համարում են աբսուրդ Բաքվին եզրափակիչ անցկացնելու իրավունք տալը։

#Corner-ի հետ զրույցում Մխիթարյանի որոշման վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը նորամուտն է նշել Բելառուսի առաջնությունում։ #Corner-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Դնյապրոյի» 26-ամյա դարպասապահի հետ։

Հետաքրքիր եւ լարված պայքարում անցնող Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին։ Վերջնամասում տեղի ունեցավ մրցավարական սկանդալ։

Արգենտինայի «Դեպորտիվո Արմենիո» ակումբը երկրորդ տեղն է գրավել Պրիմերա C-ում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Պրիմերա B-ում։ #Corner-ը պատմում է ամենահետաքրքիրը Արգենտինայի հայկական ակումբի մասին, որը հիմնադրվել է 1962 թվականին։

Վերջում էլ ավանդաբար զավեշտալի տեսանյութեր տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով