09:09 24 մայիսի, 2019NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 33-րդ թողարկումը՝ հայկական եւ միջազգային ֆուտբոլի կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։
Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Լոնդոնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում։ Ֆուտբոլային աշխարհը վրդովված է, որ հայ ֆուտբոլիստը ստիպված է լինելու բաց թողնել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ, շատերը համարում են աբսուրդ Բաքվին եզրափակիչ անցկացնելու իրավունք տալը։
#Corner-ի հետ զրույցում Մխիթարյանի որոշման վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը նորամուտն է նշել Բելառուսի առաջնությունում։ #Corner-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց «Դնյապրոյի» 26-ամյա դարպասապահի հետ։
Հետաքրքիր եւ լարված պայքարում անցնող Հայաստանի առաջնությունը մոտենում է ավարտին։ Վերջնամասում տեղի ունեցավ մրցավարական սկանդալ։
Արգենտինայի «Դեպորտիվո Արմենիո» ակումբը երկրորդ տեղն է գրավել Պրիմերա C-ում եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Պրիմերա B-ում։ #Corner-ը պատմում է ամենահետաքրքիրը Արգենտինայի հայկական ակումբի մասին, որը հիմնադրվել է 1962 թվականին։
Վերջում էլ ավանդաբար զավեշտալի տեսանյութեր տարբեր երկրներից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.