14:31  ,  4 օգոստոսի, 2017

Նեյմարը ժամանեց Փարիզ (ֆոտոշարք)

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Նեյմարը ժամանել է Փարիզ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Փարիզի խանութների մոտ արդեն մեծ հերթեր են գոյացել Բրազիլիայի հավաքականի հարձակվողի մարզաշապիկը գնելու համար:

Նեյմարը՝ որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, կներկայացվի «Ամյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղում, որը կկայանա օգոստոսի 5-ին: ՊՍԺ-ում հարձակվողի նորամուտը սպասվում է «Գենգամի» դեմ օգոստոսի 13-ին կայանալիք խաղում:

Հիշեցնենք, որ 25-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»: Նեյմարը ֆրանսիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր եւ ստացել 10 համարի մարզաշապիկը: Հարձակվողը 2013-ին բրազիլական «Սանթոսից» էր տեղափոխվել «Բարսելոնա»:

Նեյմարը դարձավ պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, որը 105 միլիոն եվրոյով էր Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս